Երևանի տրանսպորտային խնդիրները ինչո՞ւ նախկինում, անցած 5 տարում չէիք լուծում, որ Երևանի ավագանու ընտրություններից 3 ամիս առաջ այդ քողի տակ Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյան եք գովազդում։ Անկախ համարվող լրատվամիջոցների մի դաստա էլ, ոչ Ավինյանի սիրուն աչքերի համար, միացել է այդ սազանադարությանը։
Հայրենիքի տարածքները տարօրինակ պատերազմով հանձնել եք, գերիներին Բաքվի բանտերից ետ չեք բերել, զոհվածների մասունքները փտում են դիահերձարաններում, Երևանի քաղաքապետի աթոռի համար մահացու կռիվ եք տալիս։