Search
Close this search box.

Զինվորների թափված արյունը պարտավորեցնում է մեզ շարունակել նրանց գործը․ ԱՀ անվտանգության ճակատ

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական սադրանքներին․

«Մենք այսօր ցավալի կորուստներ ունենք: Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ՝

Արմո Աբգարյան,
Սամվել Թորոսյան,
Երվանդ Թադևոսյան,
Գագիկ Բալայան:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայրենիքի պաշտպանության համար մեր զինվորների թափված արյունը մեզ պարտավորեցնում է շարունակել նրանց գործը»։

Please enter a valid URL