Search
Close this search box.

ԿԱՐԵՎՈՐ. «Տարածեք, ձերոնց էլ ասեք». Ստորագրահավաքը մեկնարկում է

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարածեք, ձերոնց էլ ասեք։
Վաղը ժամը 13։00-ին Կենտրոնի թաղապետարանում կտրվի ՀայաՔվեի սիմվոլիկ մեկնարկը։
Տերյան, Սայաթ-Նովա խաչմերուկի վրա ա՝ Տերյան 44։

Կարող եք անձնագրով մոտենալ ու ներսում ստորագրել։ Լիքը մարդ կլինի, միասին կստորագրեն։
Երևի լսել եք, որ Երևանում փորձում էին խոչընդոտել ստորագրահավաքը, վարչական շրջանները տարածք չէին տրամադրում։ Բայց հիմա հերթով սկսում են տալ։ Հասցեներն էլ շուտով կլինի, թե որտեղ կարող են քաղաքացիները անձնագրով մոտենալ, ստորագրել։

Մինչև օգոստի 19-ը պետք է հավաքվի 50 հազար ստորագրություն, որպեսզի Արցախն այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանությունը մերժելու համար 10-15 տարի նախատեսող օրենքի նախագիծը մտնի Ազգային ժողով՝ քննարկման։

Գրանցման հասցեն կապ չունի, ՀՀ անձնագրով յուրաքանչյուրը վաղը կարող է անձնագրով մոտենալ Տերյանում ստորագրել»:

Please enter a valid URL