Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Իջևանցի «Նիկոլի թվին» Իջևանի դենդրոպարկը լուծարում են

Իջևանի դենդրոպարկը ստեղծվել է 1961թվականին, այն Սայադյան ընտանիքի 3 սերունդների կողմից հարստացվել է աշխարհի տարբեր կողմերից բերված հազվագյուտ, արժեքավոր ծառերով և թփերով։ Դենդրոպարկը Իջևան քաղաքի այցեքարտն է, Իջևանի պատվարժան հյուրերին, զբոսաշրջիկներին տանում են այդ դրախտային անկյուն։

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստև գետի հունն ավերելու, այնտեղ անօրինական շինարարության հետևանքով 2 տարի, 7 ամիս դենդրոպարկի ջրառը զրկված էր Աղստև գետի ոռոգման ջրից,որի հետևանքով դենդրոպարկում չորացել է հազվագյուտ, արժեքավոր 1500 ծառ և թուփ, 24 000 տնկի, դենդրոպարկին պատճառվել է մոտ 4 միլիոն դոլարի վնաս։

Սակայն քննչական կոմիտեն 2021թվականի հոկտեմբերին հարուցած քրեական գործով այդպես էլ գինու, կոնյակի գործարանի տնօրենին մեղադրանք չի առաջադրել։ Կատարված հանցագործության հետքերը թաքցնելու համար այժմ դենդրոպարկը վերացնում են,։ Դենդրոպակի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանը և դենդրոպարկի 3 այլ աշխատողներ հունիսի 21-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Տեր-Սիմոնյանից ծանուցում են ստացել, որ օգոստոսի 20-ից Իջևանի դենդրոպարկը լուծարվում է։

Լուծարման պատճառաբանությունը հաստիքների կրճատում ն է։ Մեխակ Սայադյանը գրավոր դիմել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, հայտնել, որ դենդոպարկի աշխատակազմի խնամքի և հսոկողության տակ ներկայումս 50 միլիոն դրամ արժողությամբ տնկիներ կան, նաև՝ շենքեր, այլ գույք, և խնդրել չեղյալ համարել Լևոն Տեր Սիմոնյանի ծանուցումները, այլապես իրենք ստիպված կլինեն դատարան։

Նախկինում, «Նիկոլի թվին․» «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ԺՊ-ն անհիմն կերպով աշխատանքից ազատել է Մեխակ Սայադյանին, դատարան հայց ներկայացրել Մ․ Սայադյանի ընտանիքին պատկանող «Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ-ի հետ դենդրոպարկի մի մասի տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագիրը չեղյալ համարելու պահանջով, սակայն երկու դեպքում էլ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը դատարանում պարտվել է։



Please enter a valid URL