Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչները բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերի ցանքս են կատարել։ Հույս ունեն, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն։ Միայն այդ դեպքում կկարողանան որոշ չափով լուծում տալ պարենամթերքի խնդրին, «Արցախպրես»-ին ասել է Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ խաղողի այգիները նախատեսված չափով չեն կարողացել մշակել, քանի որ ադրբեջանական դիրքերից ամեն կերպ փորձում են խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը։
«Մենք, այնուամենայնիվ, չենք կորցնում հավատը, որ կկարողանանք բերքահավաքը կազմակերպել ճիշտ ժամանակին և բերքն օգտագործել ըստ նպատակի»,- ասել է համայնքի ղեկավարը։