Search
Close this search box.

«Էդ «Իսկանդերն» օգտագործեիք, պրծնեինք էս պատմությունից». Փաշինյան

«Պարոն Աշոտյանը էսպիսի հարց էր տվել՝ ինչո՞ւ Ձեր անցած ելույթում չեք խոսել պատերազմի ընթացքում Արցախի անկախության ճանաչման հնարավորության մասին, չէ՞ որ դա մեր դիվանագիտական «Իսկանդերն» էր»,- ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հնչեցրեց քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում Փաշինյանի ելույթի վերաբերյալ ընդդիմադիր դաշտի արձագանքները: «Ինչո՞ւ 2016-ի 4-օրյա պատերազմի ժամանակ չեն ճանաչել… Էդ «Իսկանդերն» օգտագործեիք, պրծնեինք էս պատմությունից»,- պատասխանեց Փաշինյանը՝ հավելելով. «Շատ պարզ պատճառով. նույնիսկ նոյեմբերի 9-ին այդ պատերազմը կանգնեցնել հնարավոր չէր լինի»:

Please enter a valid URL