Search
Close this search box.

Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից. Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել․ որևէ հիմնավորում նրա մոտ որևէ արժեք չի ունեցել, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ հակադարձելով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարել է, թե բանակի համար արվել է այն, ինչ ուզել են։ Նա մասնավորրապես ասել է.

«Ես՝ որպես քաղաքական իշխանություն, բանակի առջև դրել եմ պարզ խնդիր՝ ասեք, ի՞նչ է պետք, և դուք դա կունենաք: Ասել են՝ Սու-30 է պետք, դուք պատկերացնո՞ւմ եք։ Գերժամանակից ինքնաթիռ։ Ասել եմ՝ եթե պետք է՝ կունենաք։ Է՞լ ինչ է պետք՝ կոչո՞ւմ է պետք՝ կունենաք, մեդա՞լ է պետք՝ կունենաք, փո՞ղ է պետք՝ կունենաք, սնո՞ւնդ է պետք՝ կունենաք»։

«Երբ Փաշինյանն ասում է՝ բանակն իրենից ինչ ուզել է, մերժում չի ստացել, պետք է նրան հիշեցնել մի քանի դրվագ, օրինակ՝ փող բանակին պետք է եղել, բանակն ուզել է, բայց նա չի տվել։ Ընդ որում, մասնագիտորեն և մանրամասն հիմնավորումներ են եղել, թե ինչու է գումար անհրաժեշտ, կոնկրետ ինչ նպատակի համար դա պետք է ծառայեր, սակայն այդպես էլ չի փոխանցվել բանակին»,— ասել է Տիրան Խաչատրյանը։

Տիրան Խաչատրյանի խոսքով՝   այս իշխանությունը բանակի համար ինչ ցանկացել կամ ինչը նպատակահարմար է գտել, դա է արել, ոչ ավելին. «Հիմնավորելն ընդհանրապես և առաջնահերթ խնդիր է եղել, կոնկրետ իմ մասով՝ ՊՆ-ում պաշտոնավարելու ընթացքում։ Սակայն, կրկնում եմ, որևէ տեսակի հիմնավորում այդ մարդու մոտ որևէ արժեք չի ունեցել, ընդհանարապես առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից։ Ինչի՞ մասին է նա խոսում…»։

Անդրադառնալով փաշինյանական իշխանության կողմից անօգտագործելի ՍՈՒ-երի գնման որոշմանը, Տիրան Խաչատրյանը նկատել է՝ այն ժամանակ, երբ այս իշխանությունը ՍՈՒ-երի ձեռքբերման որոշում ընդունեց, դրա համար խնդրողներ եղել են. «Թե ովքեր էին այդ խնդրողները և ինչ հիմնավորումներով էին խնդրում, որ բանակը ՍՈՒ-եր ձեռք բերի, այս խնդրի վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, վարույթ է ընթանում, ինքս էլ այդ վարույթի շրջանակներում անցնում եմ՝ որպես վկա, հետևաբար, այս պահի դրությամբ այդ հարցի վերաբերյալ մանրամասներ հայտնել չեմ կարող։ Քրեական գործը հարուցվել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտնի ասուլիսից հետո»։

Անդրադառնալով Փաշինյանից մեդալներ և կոչումներ խնդրող զինվորականների թեմային, Տիրան Խաչատրյանն ասել է՝ միգուցե նրանք, ում հետ Փաշինյանն առանձնահատուկ ջերԻնչպես է թշնամին կրակում Երասխի գործարանում աշխատողների և տեխնիկայի ուղղությամբմ և մտերիմ հարաբերությունների մեջ է եղել բանակում, նրանից մեդալներ և կոչումներ են խնդրել, նա էլ չի մերժել, տվել է։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին 2020 թ. հոկտեմբերի 22-ին՝ 44- օրյա պատերազմի ամենաթեժ օրերին, վարչապետ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շնորհված ՀՀ Ազգային հերոսի կոչումն այդպես էլ ռազմական գործչին չի հանձնվել։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, Տիրան Խաչատրյանը մանրամասնել էր՝ իրեն որևէ մեկն «Ազգային Հերոս» մեդալը չի հանձնել, այն մինչ այս պահը գտնվում է Պաշտպանության նախարարությունում. «Ես վերցրե՞լ եմ իրենց տված կոչումը, որ մի հատ էլ՝ հետ տայի, կամ ինչ-որ մեկը դա ինձ տվե՞լ է, որ ես իմանայի, թե ո՞ւմ պետք է դա հետ տամ»,- պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ վերջինս չի վերադարձնում կապիտուլյանտ իշխանությունների կողմից իրեն շնորհված կոչումն ու մեդալը, ասել էր ռազմական գործիչը։

Բացի այդ, Փաշինյանն այսօր հայտարարել է, թե պատերազմից խուսափելու հնարավորությունը թերևս Արցախն Ադրբեջանի կազմից դուրս չտեսնելու ազգային տեսլականից հրաժարվելն է եղել։ Նման պահանջ, ըստ Փաշինյանի, եղել է Ադրբեջանի կողմից։ Փաստորեն, վարչապետ աշխատող անձն, ըստ էության, ընդունել է, որ պատերազմն իրեն պետք էր, որպեսզի լեգիտիմ իրավունք ստանա՝ հրաժարվելու Արցախի ինքնորոշման իրավունքից, Տիրան Խաչատրյանը պատասխանում է՝ Փաշինյանն արել է այն, ինչ իրեն պետք է եղել։

Please enter a valid URL