Երբ որ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում էր եղել, իմ վարչապետ դառնալուց հետո, 2018-ին, հետագայում երբ որ հարց եղավ, թե ինչ է ինքը ինձ ասել, ես ասեցի՝ ասել է հողերը տուր, իրենք էլ հերքեցին: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա էլ այդտեղ փակեցին, գոնե հիմա հնարավորություն կունենայի ասելու, գոնե Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ տուր, բայց դա էլ հերքեցին իրանք, ես սուտ դուրս եկա, փաստորեն ինքն էլ չի ասել տենց բան»,-ասել է նա: