Իմանալով, որ որդիս որպես կամավոր, այդ թվում իմ կոչով, զինվորագրվել է, չեմ իմացել` ինքը որտեղ է ու չեմ հետաքրքրվել, դրա համար ունեցել եմ մի պատճառ։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես մտածել եմ, որ եթե հիմա հետաքրքրվեմ՝ որտեղ է իմ որդին, նշանակում է, որ մյուս զինվորներին իմ որդին չեմ համարում։ Ինձ անգամ չի հետաքրքրել՝ իրեն թիկունքայի՞ն տեղ են պահում, առաջնագծո՞ւմ է, վտանգավոր է, վտանգավոր չէ։ Ես ինքս ինձ որպես ՀՀ վարչապետ ու քաղաքացի, արգելել եմ որևէ ձևով հետաքրրքվել, թե որտեղ է իմ որդին, կամ օրը ավարտվեց՝ ինչ է տեղի ունենում»,- ասել է Փաշինյանը։
Մանրամասները` տեսանյութում: