«Ադրբեջանի կողմից ռազմավարական բարձունքի գրավման ու մեր զորքերի կողմից հետգրավման դեպք ենք ունեցել, երբ մեր հրամանատարի կողմից եղել է հրաման՝ թողնել բարձունքը»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ գործը դատարանում է: «Քրգործ ունենք, երբ բարձրաստիճան սպան խուճապ է տարածել ու հանձնարարական տվել՝ զորքին ասեք՝ հողերը տված ա. քաշվեք, գնացեք»,- շարունակել է նա: