Search
Close this search box.

Մտածում եմ , որ Սոթք–Խոզնավարում տեղի ունեցածի նպատակն իշխանափոխությունն էր. Փաշինյան

Պատերազմի հետ կապված շատ դրվագներ կան, որոնք կասկածի տեղիք են տալիս, թե առաջնագծում տեղի ունեցածի նպատակը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է եղել։ Այսօր Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք կապ կա պատերազմի ու ներքաղաքական իրադարձությունների միջև։

«Շատ երկար` նույնիսկ մինչև պատերազմի ավարտը, ինձ թույլ չեմ տվել նման բան մտածել, հետագայում մի շարք իրադարձություններ վերլուծելով` մեկ–մեկ սկսում եմ մտածել դրա մասին։ Ընդ որում, նաև այդ վարկածն ուժեղացել է Սոթք–Խոզնավար հատվածում տեղի ունեցած իրադարձություններով, որոնց հետ կապված էլ հարցեր կան` քրեական գործ կա, մեղաադրյալ կա, մեղադրանք կա, բայց բացատրություն չկա»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները 2021 մայիսի 12-ից ներխուժել են Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածք և ամրապնդվել այնտեղ։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդը հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Please enter a valid URL