Search
Close this search box.

Պեմզաշենում սպանված ընտանիքի հայրն ամուսնացել է. Hraparak

Hraparak.am-ը գրում է. Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունից 8 ամիս անց ընտանիքի հայրը` Սեւակ Մելիքսեթյանն ամուսնացել է։

Այս մասին մեզ ասացին գյուղի բնակիչներից` նշելով նաեւ, որ նա չի ապրում այն տանը, որտեղ սպանությունն է տեղի ունեցել, այլ ապրում է քրոջ տանը։

Պեմզաշենի վարչական ղեկավարը եւ դատարանում Սեւակ Մելիքսեթյանի ներկայացուցիչը ամուսնանալու լուրի վերաբերյալ ասացին, որ տեղյակ չեն։

«Հրապարակ»֊ը կապ հաստատեց Սեւակ Մելիքսեթյանի հետ, նա նշեց, որ այդ հարցին չի պատասխանում։

Ապա նշեց, որ այն տանը չի ապրում, որտեղ սպանությունն է տեղի ունեցել, սակայն դա իր տունն է, այնտեղ գնում֊գալիս է։

Նշենք, որ այս գործով կալանքի տակ են Արկադի եւ Վրույր Բարսեղյանները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը եւ 8 տարեկան որդին։ Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Please enter a valid URL