Search
Close this search box.

Երևանում կրակոցներ են հնչել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նախորդ օրը՝ հունիսի 23-ին, Քանաքեռցու փողոցի 126/4 շենքում բնակիչներից մեկը իր բնակարանի պատշգամբից մի քանի անգամ կրակոցներ է արձակել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Ոստիկաններին շենքի բնակիչները փորձել են մոլորեցնել՝ թե ի՞նչ կրակոց, ի՞նչ զենք, նման բան տեղի չի ունեցել, սակայն ոստիկանները, ինչպես ժողովուրդն է ասում, «այդ վայ քաղաքացիների կուտը չեն կերել» և տաք հետքերով պարզել են, որ տեղեկությունը հավաստի է ։

Կրակոցներ արձակելու կասկածանքով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 56-ամյա Վարդան Ա․-ին, ով այնուհետև փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ թոռան ծնունդն է եղել, սալյուտի փող չուներ, ստիպված իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոցներ է արձակել։

Please enter a valid URL