Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանանց գումարտակ կձևավորվի․ ՊՆ-ն՝ իգական սեռի քաղաքացիների պարտադիր կամավոր զինծառայության մասին

ԱԺ-ում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Ըստ նախագծի՝ դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի ՀՀ քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս:

Զորակոչված իգական սեռի քաղաքացիների համար առանց վիճակահանության նշանակվում է ուսումնական զորամաս, և ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասում:

Please enter a valid URL