Search
Close this search box.

Կդադարեցվի ԱԻՆ-ի գործունեությունը

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ, գործընկերներ,
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 30-ից դադարեցվում է գերատեսչության գործունեությունը:

Համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում Է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները:

ԱԻ նախարարության գործունեության ոլորտներին առնչվող Ձեր հարցերը, առաջարկությունները, դիմումներն ու նամակները այսուհետ կարող եք ներկայացնել Ներքին գործերի նախարարություն՝ mia.gov.am էլ. փոստի, ինչպես նաև e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով»:

Please enter a valid URL