Լավրովը խոսել է Պրիգոժինի հետ կապված իրավիճակում «մեծ արյունահեղությունից խուսափելու» Լուկաշենկոյի առաջարկի մասին.
Հունիսի 24-ի առավոտյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսով խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և առաջարկել նրան խաղաղ ճանապարհով լուծել «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով, Լուկաշենկոն «հանդես է եկել մեծ արյունահեղությունից խուսափելու օգտին, որն անխուսափելիորեն տեղի կունենար, եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա»։
«Այս առաջարկը պաշտպանվել է նախագահ Պուտինի կողմից, արդյունքը ձեզ հայտնի է»,- ասել է Լավրովը։