Քաղաքականություն
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ․ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
26 Հունիս 2023 | 15:250
Facebook Twitter
«Հայաստանի դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը կբխի մեր շահերից ու որը հնարավոր կլինի ստորագրել։ Գործընթացը հեշտ չէ, բարդ է, կան հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ։ Կան հարցեր, սակայն, որոնց շուրջ արդեն կան համաձայնություններ»։ Այս մասին քիչ առաջ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին, թե արդյոք առաջընթաց ակնկալում է Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ կայանալիք հանդիպումից։
«Բայց գլխավոր հարցերի շուրջ շարունակում են մնալ տարաձայնություններ, ակնկալիքն այն է, որ հնարավոր կլինի ևս մի քանի քայլով մոտեցնել դիրքորոշումները»,- հավելեց նա։