Search
Close this search box.

Պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել. Ալեն Սիմոնյան

Անշնորհակալ գործ է կանխատեսում անել, թե արդյոք Ադրբեջանի վերջին գործողությունները կարող են բերել լայնածավալ ռազմական գործողությունների: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել, մենք այդ տրամաբանությամբ ենք աշխատում: Բանակին ոփւղղված աշխատանքները, բարեփոխումները հենց այդ տրամաբանությամբ են առաջ գնում: Այսինքն անկախ նրանից, թե այդ սադրանքները կլինեն, թե չեն լինի, մենք յդ տրամաբանությամբ ենք գնում: Մշտապես կրակոցներ եղել են դեռ առաջին արցախյան պատերազմից հետո»,-ասաց նա:

Please enter a valid URL