Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ կապված տելեգրամ ալիքները հայտնում են, որ, ըստ իրենց հեղինակավոր աղբյուրների, ՌԴ Պաշտպանության նոր նախարար կդառնա Ալեքսեյ Դյումինը, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ալեքսեյ Դյումինը գեներալ-գնդապետի կոչում ունի, Տուլայի մարզի նահանգապետն է՝ 2016 թվականից։ Նա 1999-2007 թվականներին եղել է ՌԴ նախագահի թիկնապահը։ Նշվում է, որ նշանակման մասին կարող է հայտարարվել վաղը։
Նշենք, որ այս խոսակցությունները հաջորդում են Պրիգոժինի ապստամբությանը։