Search
Close this search box.

Ռուսաստանից Երևան ավիատոմսերն էժանացել են երեկվա կտրուկ թանկացումից հետո

Մոսկվայից Երևան ավիատոմսերն էժանացել են կտրուկ թանկացումից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային:
Ըստ լրատվամիջոցի` արտերկիր տոմսերի արժեքը նորմալացել է նախօրեին գների թռիչքից հետո։

«Կան նաև ծայրահեղ ցածր սակագներ այսօրվա և վաղվա համար։ Դեռևս շատ թանկ և անհարմար է թռչել Թբիլիսի և Բելգրադ։ Մնացած գները սովորական են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ Սոչիից Երևան չվերթի արժեքը (առանց ուղեբեռի) կազմում է 25,6 հազար ռուբլի (մոտ 100 հազար դրամ): Հայաստանի մայրաքաղաք ուղիղ չվերթերի տոմսերի գները հաջորդ շաբաթ սկսվում են 29,3 հազար ռուբլուց (մոտ 100 հազար դրամ):
Դեպի Թբիլիսի այսօրվա չվերթի ամենաէժան տոմսն արժե 41,4 հազար ռուբլի, իսկ հունիսի 26-ի ուղիղ չվերթը՝ 108,3 հազար ռուբլի։ Հաջորդ շաբաթ Բելգրադ կարելի է թռչել 65 հազար ռուբլուց սկսած։

Նշենք, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի պատճառով երեկ մի շարք ավիաընկերություններ դեպի Երևան չվերթերի տոմսերի գինը մեկ օրում «թռցրել էին»` 80.000-ից դարձնելով մոտավորապես 1.000.000 դրամ։ Հունիսի 25-ին Մոսկվա–Երևան չվերթի տոմսեր արդեն չկային։
Նման իրավիճակը կախված է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից Ռուսաստանում ռազմական հեղաշրջման փորձի հետ։

Please enter a valid URL