Life.ru-ն հրապարակել է կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների ցուցակը.
Վալերի Գոուբանով՝ անձնակազմի հրամանատար
Սերգեյ Գամբորյան՝ երկրորդ օդաչու
Անաստասիա Սլավինսկայա՝ բորտուղեկցորդուհի
Վիկտորիա Կոբոլ՝ ուղեկցորդուհի
Օլեգ Սերգեև՝ տեխնիկ
Անդրեյ Ռյաբինին՝ տեխնիկ
Հիշեցնենք, որ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող «Ան-148» ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:
Ինչպես հաղորդում են ТАСС-ի և Интерфакс-ի աղբյուրները, ինքնաթիռն անհետացել է ռադարներից: «Ան-148» ինքնաթիռում գտնվում է 65 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ:
Նշվում է, որ փրկարարները ստուգում են ինքնաթիռի՝ վթարի ենթարկվելու մասին տեղեկությունները:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռը վայր է ընկել Արգունովո գյուղի մոտակայքում:
«Անձնակազմի անդամները և ուղևորները փրկվելու հնարավորություն չեն ունեցել», — Интерфакс-ին ասել է տեղի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը: