Ինչպես հայտնել էինք, «Վագների» հիմնադիր Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագների» տեղաշարժը Ռուսաստանի տարածքում։ Ասում են` հետքայլի գինը` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի պաշտոնանկությունն է լինելու։
Ըստ լուրերի` Պրիգոժինը համաձայնել է միայն այդ պայմանով հետ քաշել զորքը. ՌԴ ՊՆ֊ում առաջիկայում կադրային վերադասավորումներ են սպասվում։