Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է Պրիգոժինի որոշումը՝ ՌԴ-ում զորաշարժը դադարեցնելու մասին. «Պրիգոժինի ֆենոմենալ ընտրությունը… Դու գրեթե զրոյացրեցիր Պուտինին, վերահսկողության տակ վերցրեցիր իշխանության կենտրոնական օղակները, հասար Մոսկվա և հանկարծ… հետքայլ ես կատարում: Որովհետև կասկածելի հեղինակություն ունեցող մի միջնորդ՝ Լուկաշենկոն, անվտանգության երաշխիքներ է խոստացել Պուտինից, ով ավելի վաղ հրամայել էր ոչնչացնել քեզ…»,- գրել է նա՝ թվիթերյան իր էջում: