Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ռուսներին. «Դիմում եմ Ռուսաստանի քաղաքացիներին, զինված ուժերի անձնակազմին, իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին, մարտիկներին ու հրամանատարներին, ովքեր այժմ մարտնչում են իրենց մարտական դիրքերում՝ հետ մղելով թշնամու հարձակումները, և դա անում են հերոսաբար: Ես խոսեցի բոլոր հրամանատարների հետ: Նաև դիմում եմ նրանց, ովքեր խաբեությամբ կամ սպառնալիքներով ներքաշվել են հանցավոր արկածախնդրության մեջ, որոնց մղել են ծանր հանցագործության՝ զինված ապստամբության ճանապարհին։
Ռուսաստանն այսօր ծանր պայքար է մղում իր ապագայի համար՝ ետ մղելով նեոնացիստների և նրանց տերերի ագրեսիան։ Մեր դեմ է ուղղված գործնականում Արևմուտքի ողջ ռազմական, տնտեսական և տեղեկատվական մեքենան։ Մենք պայքարում ենք մեր ժողովրդի կյանքի ու անվտանգության, մեր ինքնիշխանության ու անկախության համար, հազարամյա պատմություն ունեցող Ռուսաստան լինելու ու մնալու իրավունքի համար։
Այս ճակատամարտը, երբ որոշվում է մեր ժողովրդի ճակատագիրը, պահանջում է բոլոր ուժերի համախմբում, միասնականություն, համախմբում և պատասխանատվություն։
Այն ամենը, ինչը մեզ թուլացնում է, պետք է մի կողմ նետել, և ցանկացած վեճ, որը մեր արտաքին թշնամիները կարող են օգտագործել՝ ներսից մեզ խարխլելու համար»: