Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 12:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Մակիդոն Ա.-ն Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին է ահազանգել եւ հայտնել, որ իր համագյուղացի 60-ամյա Վահան Մ.-ն Վարդենիկ գյուղի սարատեղիում կայծակից մահացել է եւ նրան ինքը տեղափոխել է իրենց տուն: Հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Վարդենիկ բնակավայրի «Ազիզներ» կոչվող սարատեղիում Վահան Մ.-ն կայծակի հարվածից տեղում մահացել է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: