ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը թույլ է տալիս քաղաքացիներին կալանքի տակ պահել 30 օրով ռազմական դրության ռեժիմը խախտելու համար։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է Lenta-ն։ Նշվում է,որ «Ռազմական դրության մասին» օրենքով, ինչպես նաև այլ դաշնային օրենքներով և կանոնակարգերով սահմանված նորմերին չհետևելու համար կկիրառվի տուգանք մինչև 1000 ռուբլի կամ վարչական կալանք մինչև 30 օր ժամկետով: Պաշտոնյաների համար տուգանքը նման խախտման համար կարող է աճել մինչև 2000 ռուբլի: