Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչը շաբաթ օրը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են ԿԽՄԿ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հարցերը, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը։