Մահացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը: Նրա մտերիմներից Անահիտ Եղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կյանքը շատ անարդար է։ Նույնիսկ չեմ կարողանում մտքերս հավաքել, չեմ ուզում հավատալ, որ էլ չեմ զանգահարելու ու ասեմ. «Պարոն Մկրտչյան, վաղը նկարահանում ունենք, կմասնակցե՞ք, Դուք էլ շատ բարեհամբույր պիտի ասեք, որ դատական նիստ ունեք, բայց կհասցնեք գոնե վերջին երկու հաղորդումներին մասնակցել»։ Շատ եմ ափտոսում։ Մենք կորցրեցինք լավ մարդու, լավ ընկերոջ, լավ մասնագետի։ Լույսերի մեջ մնաս, Արսեն ջան։ Քեզ ճանաչողների համար շատ մեծ կորուստ է, հազար ափսոս»:
Շաբաթներ առաջ վրաերթի հետևանքով նա տեղափոխվել էր հիվանդանոց: