Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով հանդես կա հատուկ հայտարարությամբ: Այս մասին հայտնում էԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պուտինն ուղերձով հանդես կգա Երևանի ժամանակով 11:00-ին:
Նշենք, որ Ռուսաստանում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները:
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար,Պուտինի նախկին խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:
Պրիգոժինը նախօրեին մեղադրանքներ էր հնչեցրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր զինյալների ուղղությամբ կրակելու համար:
Եվգենի Պրիգոժինը հայտարարել է Ռոստովի ռազմական օբյեկտների նկատմամբ վերահսկողության հաստատման մասին:
Ռոստովի ռազմական շտաբում ՌԴ պաշտպանության փոխնախարար Եվկուրովի ու ԳՇ պետի տեղակալ Ալեկսեևի հետ զրուցելիս Պրիգոժինը պահանջել է Շոյգուին ու Գերասիմովին: Հակառակ պարագայում նա սպառնացել է շարժվել Մոսկվա։