Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը Reuters-ի հետ զրույցում նշել է, որ մերժում են ՀՀ-ի՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ ԼՂ-ում բնակվող շուրջ 120 հազար հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ պահանջը։
Նիկոլ Փաշինյանը 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս ու դրանից հետո Արցախն այլևս Լեռնային Ղարաբաղ է անվանում, այնտեղ ապրող 120 հազար հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ պահանջում Ադրբեջանից։ Հաղթաթուղթը տվել է Ադրբեջանի ձեռքը ու խաղ է խաղում, Իլհամ Ալիևը միշտ կասի՝ Ղարաբաղը դու ճանաչել ես Ադրբեջանի տարածք , ես էլ իմ տարածքում, իմ քաղաքացիների հետ գործելու հարցում ազատ եմ։
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից