«Ենթարկվել եմ ծեծի, շանտաժի, հայհոյանքի, սպառնալիքի. ինձ ասել են՝ կնոջդ ու երեխայիդ այլևս չես տեսնելու. մեքենա է, կգցի տակը, տուն է, պաժառ կընկնի. ձեզ ընտանիքով ենք վերացնելու: Ասողը ոչ ավել, ոչ պակաս, եղել է ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը»,- այս մասին հայտնել է ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը՝ նկարագրելով ՔԿ-ում իր նկատմամբ իրականացված խոշտանգումները:
Հիշեցնենք՝ օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի՝ Տիգրան Առաքելյանի եղբայրը համացանցով օգնություն է խնդրում։ Վերջինը նշում էր՝ Քննչականի աշխատակից ներկայացած դիմակավորված անձինք 3 օր առաջ մտել են իրենց առանձնատուն, խուզարկել ու տարել Տիգրանին։ Այդ օրվանից նրանից լուր չունեին։