Search
Close this search box.

Երբ ԵԽԽՎ-ն կդնի Ադրբեջանին անդամությունից զրկելու հարցը, դա կլինի գործ

ԵԽԽՎ կոշտ գնահատական է հնչեցրել Ադրբեջանի հասցեին եւ պահանջել Լաչինի միջանցքի ապաշրջափակում:
Մեզանում սա ներկայացվում է այնպես, կարծես Հաագայի արդարադատության դատարանի վճիռը՝ նույնի վերաբերյալ, այսինքն, նույնի վերաբերյալ դատավճիռը մեր ձեռքին չէ արդեն մի քանի ամիս: Չկատարվող դատավճիռը:

Ու այդ դատավճիռը ձեռքներիս, մենք ԵԽԽՎ բանաձեւ ենք այնպես կուլ տալիս, կարծես հենց դա էր պակասում:
Լավ են արել, իհարկե, ընդունել են: Դա նրանց պարտավորությունն է, որպես կառույց, որի անդամ Ադրբեջանը ոտքով, ձեռքով ու ամեն ինչով տրորում է այն արժեքներն ու նորմերը, որ սահմանված են այդ կառույցի անդամների համար:
Ինձ կհետաքրքրի, երբ ԵԽԽՎ կդնի Ադրբեջանին անդամությունից զրկելու հարցը: Դա կլինի գործ, իսկ մնացյալը՝ զեղում:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Please enter a valid URL