Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ահազանգում է․
Գյուղատնտեսության ոլորտում լուրջ մարտահրավերներ են մեզ սպասվում։ Քանի որ մեր համապատասխան կառույցները, կարելի է ասել, ոչինչ չեն անում ,վերջին տարիներին չափազանց մեծ թվով հիվանդ տնկիներ են ներկրվել և ներկրվում մեր երկիր, և անարգել անցնում են սահմանը, և որոնք սկսել են դառնալ վարակի աղբյուր ու լուրջ փորձանք մեր , առանց այն էլ երերուն գյուղատնտեսության գլխին։
Գործարարներից մեկը էժան գնով ներկրել էր բակտերիալ այրվածքով (erwinia) վարակված տանձենու տնկիներ , որի պատճառով վարակը սկսել է տարածվել փոշոտող միջատների միջոցով Արագածոտնի մարզով մեկ։ Հիմա էլ խոսակցություն կա , որ Թուրքիայից ՀՀ է ներմուծվել Շարկա կոչվող հիվանդությամբ (սալորենու քոս) վարակված տնկիներ որը ախտահարում է դեղձենիները , ծիրանենիները , սալորենիներն ու բալենիները։
Այս հիվանդությունները շատ վտանգավոր և այգեգործության մեջ ամենավնասաբեր հիվանդություններից մեկն են։
Սիրելի այգեգործներ , ֆերմերներ գործարարներ , աշխատեք հնարավորինս զերծ մնալ անծանոթ տեղերից տնկիներ գնելուց, տնկի գնելիս պարտադիր խորհրդակցե’ք մասնագետների հետ , նախքան տնկելը ցույց տվեք նրանց, այլապես դուք չգիտակցված քայլեր անելուց ոչ միայն ձեզ եք վնասելու , այլև հանդիսանալով վարակի աղբյուր , ձեր հարևաններին էլ եք վնասելու։
Ձախ նկարում բակտերիալ այրվածքով հիվանդացած տանձենին է , աջում` շարկայից վարակված սալորենու պտուղը։