ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը նոր տեսանյութ է տարածել համացանցում՝ անդրադառնալով իր նախորդ հայտարարությանն ու դրա վերաբերյալ արձագանքներին: «Ծիտիկները խաբար ուղարկեցին, որ Արգիշտի Քյարամյանն ու Ազատ Գևորգյանը զղջացել են, որ ինձ խոշտանգել են, որ ամեն ինչ կանեն, որ իմ հանդեպ հարուցված քրեական հետապնդումները կարճվեն: Խնդրում են ինձ՝ շարունակություն չտալ ինֆորմացիային»,- ասել է Առաքելյանը՝ հավելելով, որ չի պատրաստվում գնալ գործարքի. «Ինձ գետնին գցած խոշտանգում են, մորս մահվան օրը ինձ մեր ենք քրֆում: Քյարամյանին ասում եմ՝ երեխա ունեմ, մի՛ սպանեք, ասում են՝ չախկալ երեխուն բերելու ենք աչքիդ դեմը…. Գործարքը բացառվում է, պատասխան են տալու»,- նշել է նա: