Search
Close this search box.

«Ժողովուրդ». Դիլիջանյան ծեծկռտուքից հետո կրքերը չեն հանդարտվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» դիլիջանյան ծեծկռտուքից հետո կրքերը չեն հանդարտվում. իշխանականները դեռ շարունակում են հաշիվ մաքրել միմյանց հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախորդ շաբաթ ՔՊ-ի դիլիջանյան քեֆն ավարտվել էր ծեծկռտուքով. ՔՊ-ականները ծեծել էին Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանին, որը անցել ու ոմանց չէր բարեւել: Հիմնական հավաքվածները եղել էին ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել էր Մաթեւոսյանին, թե՝ որ անցնում ես, ինչի՞ չես բարեւում: Մաթեւոսյանն էլ հայտարարել էր, թե չի ուզում, չի բարեւում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել էին վիճաբանել, քաշքշել իրար ու ծեծել:

Պարզվում է՝ այս միջադեպից հետո իշխանականները դեռ չեն հանդարտվում, պարբերաբար հանդիպում են իրար հետ, շարունակում «ռազբորկան»: Նախ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը համարվում է Վայքի համայնքապետի հովանավորը, որոշել էր հաշիվներ պարզել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ: Սա էլ դեռ ամենը չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ հանդիպել են մարզպետների հետ: Կռվի սիրահար ՔՊ-ականները հասկացել են, որ բարկացրել են Նիկոլ Փաշինյանին, ու որոշել են հանդիպել, մի վերջին անգամ զրուցել, ծեծկռտուքի թեման փակել, որպեսզի կրքերը չբորբոքվեն, ու Փաշինյանին չբարկացնեն:

Արդյոք ՔՊ-ականները կհանդարտվեն, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ թավշյա հեղափոխականներն իրենց կրիմինալ վարքուբարքով չեն զիջում անգամ նախկիններին, դա փաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL