Search
Close this search box.

Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի հայցը

Հունիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Ադրբեջանի կառավարության դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու՝ Հայաստանի պահանջը։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ԱՀ լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը։

Մասնավորապես, միջանկյալ միջոց կիրառելու՝ Հայաստանի պահանջն ուղարկվել է Եվրոպական դատարան՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանում երկու հայ զինծառայողների նկատմամբ խախտվում է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածը (խոշտանգումների արգելումը):

Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ին ապացույցներ է ներկայացրել առ այն, որ Ադրբեջանում հայ զինծառայողների պայմանական իրավունքներն, իբրև թե, պատշաճ կերպով երաշխավորված են, և նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնում։

ՄԻԵԴ-ը, հիմնվելով Ադրբեջանի կառավարության դիրքորոշման վրա, մերժել է Հայաստանի դիմումը՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ՝ Եվրոպական դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն։

Please enter a valid URL