Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 22-ին՝ ժամը 17:40-ին, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։
«Հայկական կողմում տուժածներ չկան»,- հայտնում է նախարարությունը: