Սրտամկանի ինֆարկտից մահացել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից մեկի Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Նորիկ Նորիկյանը։
Նշենք, որ Գագիկ Բարսեղյանը զորակոչվելուց 1 տարի առաջ Հայաստան էր վերադարձել Գերմանիայից զինվորական ծառայության անցնելու համար։
Մինչև Գերմանիա մեկնելը Գագիկը սովորում էր Գառնիի Ատոմի անվան համար 2 ավագ դպրոցում։ Հաճախում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, երազում էր ծրագրավորող դառնալ։