Auroranews.am-ը գրում է. Մենք տեղեկացանք, որ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի կինը` Լուսինե Մելիքսեթյանը պաշտոն է ստացել: Վերջինս հունիսի 1-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի Նորք-Մարաշ վարչական շրջանի կրթության բաժնի պետի պաշտոնում: Ղազարյանի կինն Իջևանի թիվ մեկ հիմնական դպրոցում քիմիայի ուսուցչուհի է եղել, սակայն ամուսնու՝ պաշտոն ստանալուց հետո, ինչպես տեսնում ենք, ընտանյոք հանդերձ տեղափոխվել են Երեւան եւ անգամ պաշտոնների են նշանակվում: Երևանի քաղաքապետարանից մեզ հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը, նշելով, որ Ղազարյանի կինն այդ պաշտոնում նշանակվել է հունիսի սկզբին:
Նշենք նաեւ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ Վահե Ղազարյանի կինը՝ Լուսինե Մելիքսեթյանն անցած տարի բնակարան է գնել, որի համար «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ 1» ընկերությանը, որպես փոխառություն, վճարել է 22 մլն դրամ։ Բանկում նա ունի 598 եվրո եւ 374 մլն դրամ, իսկ որպես կանխիկ միջոցներ հայտարարագրել է 2 մլն դրամ։ ՆԳ նախարարի կնոջ եկամուտը 2022 թվականին կազմել է 24 մլն դրամ, որից 22 մլն-ը հիփոթեքի վարկն է «Ամերիաբանկից», 2․4 մլն դրամը՝ աշխատավարձ Երեւանի քաղաքապետարանից։