Կարապետ Պողոսյանը գրում է․
Ուժայինները(բացի բանակից) հանձնում են Արցախը
Ինչպես գիտեք ՀՀ տարածքում թափ է առել <<Ոչ Արցախի Էթնիկ զտմանը>> և <<Ոչ Արցախն ադրբեջանի կազմում>> խորագրով ստորագրահավաքը, պարզվում է նույնիսկ ստորագրությունները վախեցնում են աթոռից կարչած կապիտուլյանտներին։
Այսօր մի քանի ահազանգ եմ ստացել, որ տեսուչները պտտվել են քաղաքով մեկ մանր ու միջին ձեռներեցներին խստիվ զգուշացրել, որ ոչ մի կերպ չօժանդակեն, ավելին ովքեր էլ վերցրել են բլանկներ հրահանգել, որ հետ չտան, ավելին, նաև իրենք են պատճառաբանությունները մտածել վախեցած քաղաքացիների փոխարեն։
Փաստացի օրինապահները, փոխանակ պայքարեն հայրենիքի մեկ թիզ հողի համար, փորձեն կանխել ահագնացող թմրանյութերի շրջանառության ծավալները, վազում են ստորագրությունների հետևից։
Մի արեք պարոնայք, մի արեք…
Միևնույն է ոչ մի դավաճանություն չի ներվելու, անկախ դավաճանության մասշտաբից