Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման եւ զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։