Պողոսի հարեւան Բաբկենին
Բաբկեն, նույնիսկ վիկինգները թշնամու մահը հարգում էին ու սուրը արժանապատիվ խոնարհում էին սպանված թշնամու վրա։
Դուք եկաք ու 21-րդ դարում անարգեցիք տիեզերական բոլոր գրված ու չգրված օրենքները, դուք եկաք ու պղծեցիք սերը, ընկերությունը, բարեկամությունը։
Դուք եկաք ու պղծեցիք, անարգեցիք մահը։ Դուք, որ խելագար էքստազի մեջ ձեր քաղաքական հակառակորդների շքամուտքերին դագաղներ էիք տանում, էդ ժամանակ դու ի՞նչ էիր մտածում, պողոսի հարեւան Բաբկեն։ Եւ երբ ձեր քաղաքական հակառակորդների բակում սեւ ժապավեններ էիք կապում ու այդ ամենը տեսնում էին նրանց երեխաներն ու մայրերը, էդ ժամանակ դու ի՞նչ էիր մտածում, պողոսի հարեւան Բաբկեն։ Երբ հիչքոքյան էքստազի մեջ ձեր գազազած ամբոխը պարում էր ձեր քաղաքական հակառակորդների բեմականցված թաղումներին, էդ ժամանակ դու ի՞նչ էիր մտածում, պողոսի հարեւան Բաբկեն։ Երբ թմրադեղերից գազազած ձեր հեղափոխական ակտիվիստներին բաժանում էիք ձեր քաղաքական հակառակորդների կանանց ու աղջիկների հեռախոսահամարներն ու տան հասցեներն ու նրանք, բենզին ծակված «ինտելեկտուալ» զանգվածից փրկվելու համար տներից փախչում էին շտապ օգնության մեքենաներով, էդ ժամանակ դու ի՞նչ էիր մտածում, պողոսի հարեւան Բաբկեն։
Չէ, դու չէիր մտածում, դու դագաղ էիր տանում, եթե անգամ անձամբ դու դագաղ չես դրել։
Իսկ դու մտածե՞լ ես, թե ի՞նչ կզգար քո մայրը, քո կինը, երբ դուրս գար բակ եւ տեսներ փողոցում փակցված՝ «Բաբկեն-43» սեւ ժապավենը։ Իսկ դու մտածե՞լ ես, դու, Բաբկեն, դու ի՞նչ կզգայիր, երբ բենզին ծակվածին ուղարկեին քո մոր ու քո կնոջ տուն։
Հիշո՞ւմ ես, պողոսի հարեւան Բաբկեն, թե դուք ի՞նչ արեցիք ինձ՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Թշնամուս չեմ ցանկանա այն դժոխքը, որի միջով դուք ինձ ստիպեցիք անցնել, ու երբ ձեր «հեղափոխական» կենդանիներից մեկը զանգահարեց իմ աղջկան ու ասաց՝ «արի մորդ դիակը Հերացու մորգից տար»։
Չես մոռացել չէ՞, պողոսի հարեւան Բաբկեն, երբ դատարանի դահլիճում իմ աչքի առաջ մահացավ Արմեն Գրիգորյանն ու Արմենի մայրը դեռ անզգայացած նստած էր դատարանի աստիճանին, ի՞նչ համազգային վակխանալիա կազմակերպեցիք դուք, ինչպե՞ս տրորեցիք, ճզմեցիք, անարգեցիք, պղծեցիք մարդու մահն ու ձեր թավշյա եւ սիրո վաստակներից մեկն էլ գրեց՝ «վրեն, թե չի մեռել»։
Հիշում ես չէ՞, պողոսի հարեան Բաբկեն, թե դուք ինչպես կերաք ծանր հիվանդությունից մահացած Կարմեն Դավթյանի մարմինը։ Կերաք մաս-մաս՝ անմարդկային վակխանալիայի ժանտախտոտ երախով։
Պողոսի հարեւան Բաբկեն, այն, ինչ հիմա դուք ստանում եք ու, ցավոք, դեռ շատ ավելի դաժան եք ստանալու, ձեր բերած ատելության, թշնամանքի, կյանքն ու մահը անարգելու, ոտատակ տալու, մահվան վրա դիվային շուրջպար բռնելու ընդամենը բումերանգն է։
Ու բումերանգը, պողոսի հարեւան Բաբկեն, ամենաարդար բանն է, որ կա ու լինելու է։
Չե՞ս հավատում Բաբկեն, հարցրու քո հարեւան պողոսին։
Սա, էս կինը, որ հրճվում է մահով եւ ինձ ու մյուսներին մաղթում է մահ, ձեր բերած ատելության, թշնամանքի, պղծության ծնունդն է։