ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է, որ մինչ օրս պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է կնքել 114 հազար մարդ։
Ըստ Շոյգուի՝ օրական միջինը 1336 մարդ է պայմանագիր կնքում ՌԴ ՊՆ-ի հետ, կա նաև 52 հազար կամավոր։
«Այսինքն՝ մենք ամեն օր նոր գունդ ենք ստանում: Այս պատճառով գերատեսչությունը նոր կամավորների կարիք չի տեսնում»,- պարզաբանել է Շոյգուն:
Նա նաև հայտնել է, որ մինչև հունիսի վերջ Ռուսաստանը կձևավորի պահեստային բանակ և բանակային կորպուս, որը կստանա ավելի քան 3000 միավոր տեխնիկա։