Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուլիսի 1-ից կենսաթոշակը կբարձրանա

Կառավարության որոշմամբ՝ անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման ժամկետը երկարացվեց մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այս ծրագիրը ոչ թե շարունակելու են մինչև տարեվերջ, այլ՝ ընդմիշտ․ «Այլ բան, թե ֆինանսավորման մեխանիզմները, բանաձևն ինչպես կիրականացնենք, բայց այս մեխանիզմը մենք անընդհատ պետք է իրականացնենք, ընդ որում, հնարավոր է՝ բարդ որոշումների գնանք։ Օրինակ, կենսաթոշակների ավելացումներն ինչ-որ բանաձևերով իրականացնենք անկանխիկ տրամաբանությամբ»,- ասել է նա։

Վարչապետը նշեց, որ նախորդ տարի թոշակները բարձրացրել են 2 անգամ, բայց ինքը համարում է, որ բարձրացրել են 3 անգամ՝ գումարած անկանխիկի էֆեկտը. «Հուսով եմ՝ չենք մոռացել, որ հուլիսի 1-ից թոշակները ևս մեկ անգամ պետք է բարձրացնենք»,- ասել է Փաշինյանը:

«Թոշակները երբեմն բարձրացնում ենք 3000 դրամ դրամ: Մենք ընդամեն խնդրում ենք, որ մեր թոռաշառուները իրենց ամենօրյա կենսակերպի տրամաբանության մեջ մի փոքր բան փոխեն, որպեսզի կառավարությանը աջակցեն այս հարցում: Ուզում եմ նաև հետևյալը ասել` մեր բյուջետային գործերը լավ են, մեր տնտեսական գործերը լավ են, և այստեղ տրամաբանական հարց է ծագում` ինչո՞ւ են թոշակները 3000-ական դրամներով բարձրացնում: Պատճառը շատ պարզ է` ուրիշ բան է 595 հազար մարդու նախատեսված գումար բարձրացնել, ուրիշ բան է բարձրացնել գումար, որը նախատեսված է 1000 մարդու համար: Ընդ որում` թոշակը բարձրացնելիս կառավարությունը պետք է հաշվարկի այնպես, որ ինքը առնվազն հավերժ պետք է այդքան թոշակ տա»,- ասել է Փաշինյանը:

Please enter a valid URL