Search
Close this search box.

Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել

Աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, օլիմպիական չեմպիոնուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) դարձել է առաջին գեղասահորդուհին, որը 81 միավոր է վաստակել կարճ ծրագրում:

Ռուսաստանը ներկայացնող մարզուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել Փհենչհանի Օլիմպիական խաղերի թիմային ելույթներում. գեղասահքի կարճ ծրագրում նա վաստակել է 81,06 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը:

Այդ կերպ, նա նաև բարելավել է սեփական արդյունքը, որը գրանցել էր Տոկիոյի 2017 թվականի աշխարհի առաջնության ժամանակ` 80,85:

Նշենք` նախորդ տարվա հոկտեմբերին կայացած Մոսկվայի Գրան-Պրիում Մեդվեդևան 80,75 միավոր էր վաստակել:

Կարճ ծրագրից հետո ռուս մարզիկները,որոնք հանդես են գալիս Օլիմպիական դրոշի ներքո, թիմային հաշվարկում զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը` Կանադային զիջելով 4 միավորով:

Մեդալների համար շարունակում են պայքարել նաև ԱՄՆ-ն, Ճապոնիան և Իտալիան:

Please enter a valid URL