Search
Close this search box.

17-ամյա աղջիկը տնից դուրս է եկել և չի վերադարձել․ հարազատները դիմում են հանրությանը․ ԶԼՄ

Երևանի իր տանից 17-ամյա աղջնակը դուրս է եկել ու նրա գտնվելու վայրի մասին հարազատները տեղեկություններ չունեն․ նրանք դիմում են հանրությանը։ Այս մասին գրում է Shamshyan. com-ը։

Լրատվամիջոցին են դիմել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 17-ամյա Էլեն Ավագյանի հարազատները և խնդրում են այն քաղաքացիներին, ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, ահազանագեն 1-02 կամ դիմեն մոտակա ոստիկանության բաժին։

Հարազատները հայտնում են, որ երեկ ժամը 08.30-ին Նազարբեկյան թաղամասի իր բնակարանից Է․ Ավագյանը դուրս է եկել և նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն այլևս չունեն։

Please enter a valid URL