Search
Close this search box.

Կառավարության շենքի պատին միզելու համար մի տղամարդու են ձերբակալել

Կառավարության շենքի պատին երկու օր առաջ 40-ն անց մի տղամարդ բնական կարիքներն է հոգացել: Կառավարության շենքի պատին միզած քաղաքացուն տեղում ձերբակալել են ու տարել ոստիկանության բաժին, որտեղից ազատ է արձակվել:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ Քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա։ Նախաքննությունը շարունակվում է։

Please enter a valid URL