Համացանցում լուսանկար է տարածվել զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ երևում է, որ նա մեկնել է ճամփորդության՝ Եգիպտոս: Ասում են՝ սկզբում գրառումը եղել է հրապարակային, բայց երբ քննարկումների թեմա է դարձել, փակել է այն՝ դարձնելով միայն ընկերների համար:
Հիշեցնենք՝ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղավոր էր ճանաչվել՝ դատապարտելով 4 տարվա ազատազրկման․ միևնույն ժամանակ, դատարանը որոշում էր կայացրել նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 1 տարի ժամկետով փորձաշրջան։ Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։
Օրեր առաջ էլ «Որդիների կանչ» ՀԿ-ն էր որոշում կայացրել Հակոբյանին հեռացնել ՀԿ-ի շարքերից։ Նշվում էր, որ պատճառը՝ նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են։