Search
Close this search box.

Արցախի իշխանությունները իրենց ընտանիքներին դուրս են հանել Արցախից

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ուրեմն պարզվում ա, Արցախի իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, ամենացածր օղակներից մինչեւ ամենաբարձր, վերջին շրջանում հաջողացրել են այսպես կոչված «ադրբեջանական անցակետով», ռուսների աջակցությամբ Հայաստան ճանապարհել իրենց ընտանիքները։

Ու այստեղ առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնցից ամենակարեւորները, որ նման իրավիճակում այդյոք նման մարդիկ իրավունք ունեն պաշտոններ զբաղեցնելու Արցախում, ու երկրորդը, բա եթե այդտեղ ձեր ընտանիքների համար տեսնում եք խնդիրներ, բա շարքային մարդկանց ընտանիքներին դա չի վերաբերվո՞ւմ։

Թե ինչպես միշտ շարքային մարդիկ մարդ չեն։ Ընդ որում իմ ասածը շատ հեշտ ա ստուգելը, կամ հաստատելը կամ հերքելը՝ հանեք վերից վար թե նախարարներից մինչեւ ամենաստորին պաշտոնյայի ընտանիքը, այդտեղ են թե ոչ։ Առավել եւս որ տարածքը փոքր ա, բոլորը իրար ճանաչում են։ Ընդ որում սկսեք ստուգել Արայիկի ողջ ընտանիքից…

Please enter a valid URL