Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ուրեմն, շուրջ 25-30 տարի առաջ Երևանի երկաթգծի կայարանում Պեպո անունով ձկնավաճառ կար: Շատ հայտնի և խարդախ մարդ էր: Ընդ որում, իր խարդախությունները Պեպոն իրականացնում էր բացառապես կայարանի տարածքում:
Ի վերջո, 2000թ Պեպոյին ազատազրկեցին: Դատավարության ընթացքում, ես ներկայացնում էի Պեպոյի գործունեությունից տուժածներից մեկի շահերը: Դատարանում, գործի փաստական հանգամանքները ներկայացնելու ընթացքում, շփոթվեցի և, որպես Պեպոյի հիմնական «նստավայր», կայարանի շուկայի փոխարեն, նշեցի ԳՈՒՄ-ի շուկան: Ամբաստանյալ Պեպոն ընդվզեց, ասելով, որ ընդունում է իր բոլոր խարդախությունները, սակայն չի ընդունում, որ դրանք իրականացրել է ԳՈՒՄ-ի շուկայում: Վերջինս պնդեց, որ գործել է բացառապես կայարանի շուկայում: Բոլորիս, այդ թվում դատավորի, տրամադրությունը բարձրացավ:
Այսօր Փաշինյան Նիկոլն ասաց, որ «Եռակողմ հայտարարության տեքստը ոչ թե նոյեմբերի 9-ի կեսգիշերին, այլ նոյեմբերի 8-ի լույս 9-ի առավոտյան եմ եռակողմ ստորագրել»: Միանգամից Պեպոյին հիշեցի: Տրամադրություն բարձրացնող մարդ էր Պեպոն: Չնայած՝ շահախարդախ էր: